Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում կրճատվել է 3,1%–ով

25.11.2021, 16:35
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2021թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3,1%–ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում կրճատվել է 3,1%–ով
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2021թ.–ի հունվար–հոկտեմբերին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 3,1%–ով, հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2021թ.–ի 10 ամսում կազմել է 6 163,2մլն կՎտ/ժ։

Միաժամանակ այս ցուցանիշն ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, կրճատվել է 6,2%–ով, իսկ 2021թ.–ի հոկտեմբերի, նույն տարվա սեպտեմբերի համեմատ, ավելացել է 5,8%–ով։–0–