Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում բենզինը մարտին թանկացել է 8,2%–ով

08.04.2021, 21:31
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի մարտին, 2021թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 8,2%–ով և 11,2%–ով
Հայաստանում բենզինը մարտին թանկացել է 8,2%–ով

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գները 2021թ.–ի մարտին, 2021թ.–ի փետրվարի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 8,2%–ով և 11,2%–ով։

Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ 2020թ.–ի մարտի համեմատ` բենզինը թանկացել է 4,9%–ով, իսկ դիզվառելիքն էժանացել է 4,9%–ով։

2021թ.–ի մարտին, 2020թ.–ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզվառելիքի գների աճ`համապատասխանաբար 14%–ով և 18,1%–ով։

Ոչ պարենային ապրանքների գները 2021թ.–ի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, ավելացել են 8,4%–ով, 2021թ.–ի փետրվարի համեմատ` 1,6%–ով։–0–