Հայաստանի տնտեսության մեջ պահպանվում է աճի ներուժը, չնայած աշխարհաքաղաքական ռիսկերին. ԱՄՀ
09.09.2023,
14:10
Ներկայիս իրողությունների լույսի ներքո՝ մակրոտնտեսական ռիսկը փոխհատուցում է նոր աշխարհաքաղաքական ռիսկերը, հայտարարել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ներկայիս իրողությունների լույսի ներքո՝ մակրոտնտեսական ռիսկը փոխհատուցում է նոր աշխարհաքաղաքական ռիսկերը։ Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, այս մասին ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հիմնադրամը գնահատում Հայաստանի քաղաքական ռիսկերը՝ հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը։
«Չնայած այս բոլոր խնդիրներին, որոնց դուք բախվում եք, այլ երկրներից մարդիկ շարունակում են գալ այստեղ, ստեղծել իրենց սեփական բիզնեսը։ Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ պահպանվում է աճի ներուժը առողջապահության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում: Դրանք բոլորը կարևոր ոլորտներ են ձեր տնտեսության համար»,- ասաց նա։
Ըստ Ազուրի՝ Հայաստանը պետք է զարգացնի առկա ձեռքբերումները։
«Եվ այստեղ է, որ մեր ծրագիրը (Stand-By Arrangement - խմբ.) կցուցաբերի աջակցություն և թույլ կտա նվազեցնել այլ ռիսկերը: Դա կփոխհատուցի և թույլ կտա տնտեսությանը դիմակայել և արձագանքել այս բոլոր ցնցումներին»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ձեռք բերած աճի մակարդակը կրկնակի է, քան մյուս հարևան երկրներում։
Այս համատեքստում ԱՄՀ-ի տարածաշրջանային տնօրենը նշեց, որ սա վկայում է բարեփոխումների արդյունավետության մասին, և որ հետագա բարեփոխումները նույնպես կունենան իրենց արդյունքները։
«Եվ այստեղ չկա հակասություն բարեփոխումների միջև, որոնք կնպաստեն տնտեսական կայունությանը, գնաճի նվազմանը, ինչպես նաև կնպաստեն ձեր ֆինանսական շուկաների աճին։ Ցանկացած ներդրում պետք է ինչ-որ կանխատեսում ունենա։ Այդ պատճառով շահույթի դուրսբերման հնարավորությունը և փոխարժեքի ճկունությունը շատ կարևոր են, և այստեղ չկա որևէ հակասություն», - ասաց Ազուրը՝ պարզաբանելով, թե աշխարհաքաղաքական ռիսկերը ինչպես կարող են ազդել ԱՄՀ-ի մակրոտնտեսական կանխատեսումների վրա։
«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Ազուրը հայտարարել է, որ Հայաստանում աճի տեմպերը մնում են շատ բարձր՝ հասնելով 10,5%-ի 2023թ.-ի առաջին կեսին ծառայությունների հատվածների, շինարարության և առևտրի ընդլայնման շնորհիվ: ՌԴ-ից ֆիզիկական անձանց, ձեռնարկությունների և կապիտալի տեղաշարժը մեծամասամբ նպաստել է տնտեսական ակտիվության զգալի աճին 2022-2023թթ.-ին:-0-