Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հաջորդ տարի Երևանի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք

11.11.2019, 21:21
Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ:
Հաջորդ տարի Երևանի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը մանրամասնում են քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծն ու ծրագրային հիմնական ուղղությունները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

Հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի 116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն:

Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:

2020 թվականին նախատեսված է բարձրացնել արվեստի ու երաժշտական դպրոցների, նաև մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձը: Միջոցներ են հատկացվելու նաև մանկապարտեզներում ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն ստեղծելու համար: 

«Առողջապահության ոլորտում քաղաքապետարանը մի քանի խոշոր ծրագիր ունի: Պոլիկլինիկաները կվերանորոգվեն և կհամալրվեն ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավոումներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ բյուջեի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, իսկ արդեն դեկտեմբերին՝ ավագանու խմբակցությունների քննարկմանը:–0–