Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել 500մլն դոլարի խոստացված ներդրումների հարցը

06.02.2019, 15:41
Փաշինյանը հանձնարարել է հստակեցնել 500մլն դոլարի խոստացված ներդրումների հարցը։
ՀՀ վարչապետը հանձնարարել է հստակեցնել 500մլն դոլարի խոստացված ներդրումների հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը չորեքշաբթի կառավարության նիստի ընթացքում հանձնարարեց հստակեցնել 500մլն դոլարի խոստացված ներդրումների հարցը։

Նա նշեց, որ 2018թ.–ին կառավարությունն ընդունել է բազմաթիվ որոշումներ սարքավորումներ և հումք ներկրող ընկերություններին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին։

«Ընկերությունների խոստացած ներդրումները գերազանցել են 500մլն դոլարը, և անհրաժեշտ է հասկանալ, թե դրանցից որքան ծավալն է արդեն իրականացվել, ով չի կատարում իր պարտավորությունները և որքանով են կատարվել նոր աշխատատեղեր ստեղծելու ծրագրերը», – ասաց Փաշինյանը` չնշելով, թե ինչ թվով ընկերությունների մասին է խոսքը։

Նրա խոսքով, նման ստուգումները թույլ կտան վերլուծել նման արտոնությունների արդյունավետությունը` հասկանալու համար այդ գործիքի արդյունավետությունը։

«Մեր ունեցած տվյալներով, կան բազմաթիվ շեղումներ ծրագրերից։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ մենք տրամադրում ենք ոչ նպատակային հարկային արտոնություններ», – ասաց Փաշինյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշեց, որ տվյալների խեղաթյուրումները կարող են կապված լինեն դրանց ստուգման ընթացակարգերի հետ։

«Այսօր մենք ընկերություններից հաշվետվություն ենք ստանում միայն տարին մեկ անգամ և համապատասխանաբար որոշ միջոցներ ուշանում են։ Հիմա մենք քննարկում ենք ստուգումների ձևաչափի փոփոխության և դրանց հաճախականության ավելացման հնարավորությունը, որպեսզի կառավարությունը կարողանա օպերատիվ և ժամանակին արձագանքել», – ասաց Խաչատրյանը։–0–