Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+2

ՀՀ տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը

13.08.2020, 20:45
Ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ
ՀՀ տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Ուժեղացվելու է հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը»,- գրել է նա։-0-