ՀՀ փոխվարչապետն ու ՀՀ–ում ՌԴ դեսպանը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցեր են քննարկել
19.11.2020,
12:50
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արցախում հրադադարի հաստատման գործում ՌԴ իշխանությունների և անձամբ ՌԴ նախագահի կողմից գործադրված ջանքերի համար», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության օրակարգի արդիական հարցերը:–0–