Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

18.06.2020, 16:30
ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը
ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը, որի շահառու կարող են դառնալ մասնավոր հատվածի առավել տուժած ոլորտների վարձու աշխատակիցները, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները և անհատ ձեռնարկատերերը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով:  Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

Կառավարության սահմանած ցանկում ներառվել են հետևյալ ոլորտները՝

1.       հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.

2.       հանրային սննդի ծառայություններ.

3.       զբոսաշրջային ծառայություններ.

4.       նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

5.       սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).

6.       զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.

7.       կինոթատրոնների գործունեություն.

8.       լուսանկարչության բնագավառում գործունեություն.

9.       ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

10.    կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

11.    ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

12.     խաղատների գործունեություն:

Վարձու աշխատողները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թ.-ի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ, անգամ, եթե 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել գործունեությունը։

Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թ.-ին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թ.-ի  1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը նշանակում և վճարում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը՝ շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ 

Աջակցությունը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

«Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն ՍԱԾ-ին տրամադրում է՝ հիմք ընդունելով 2020 թ.-ի հունիսի 15-ի դրությամբ ներկայացված՝ վերջին հարկային հաշվարկում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Ծառայությունը, առցանց ռեժիմում ճշտում է շահառույի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը (համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) և շահառուի տվյալների առկայությունը ՊԵԿ-ի կողմից տրամադրված ցանկում։

Շահառուի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին համապատասխանելու դեպքում՝ ՍԱԾ-ն հաշվառում կամ մերժում է էլեկտրոնային դիմումը։ Դիմումը մերժելու դեպքում՝ շահառուի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է համապատասխան էլեկտրոնային հաղորդագրություն։

Այս ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար դիմումները կընդունվեն հունիսի 22-ից հետո»,- նշվում է հաղորդագրության մեջ։-0-