Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Գյումրիում քննարկվել է «չոր նավահանգիստ» և «Դիստրիկտ»-ի կառուցման ներդրումային ծրագիրը

15.12.2022, 18:59
Ներդրումային այս երկու ծրագրերը դրական են գնահատվել ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ծրագրերի շուրջ համագործակցելու վերաբերյալ
Գյումրիում քննարկվել է «չոր նավահանգիստ» և «Դիստրիկտ»-ի կառուցման ներդրումային ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբեր./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վադգես Սանոսյանի, Գյումրիի համայնքապետարանի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ կառուցելու ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Գյումրիում «Դիստրիկտ»-ի կառուցման ներդրումային ծրագրի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր։

Ներդրումային այս երկու ծրագրերը դրական են գնահատվել ներկաների կողմից և պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ծրագրերի շուրջ համագործակցելու վերաբերյալ։-0-