Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԵՄ–ն 3մլն եվրո կտրամադրի Հայաստանին «կոնյակ» ապրանքանիշից հրաժարվելու համար

11.06.2021, 13:05
ՀՀ կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հավանություն է տվել ԵՄ–ի հետ համաձայնագրին, որը վերաբերում է 3մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցությանը
ԵՄ–ն 3մլն եվրո կտրամադրի Հայաստանին «կոնյակ» ապրանքանիշից հրաժարվելու համար
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հավանություն է տվել ԵՄ–ի հետ համաձայնագրին, որը վերաբերում է 3մլն եվրոյի չափով ֆինանսական աջակցությանը։

Միջոցները հատկացվել են «կոնյակ» բառի փոխարեն ալկոհոլային խմիչքի համար նոր ապրանքանիշի ստեղծմանը` արտաքին շուկաներում այն հանրաճանաչ դարձնելու և մրցունակությանն աջակցելու նպատակով։

Կոնյակ արտադրող հայկական ընկերությունների կողմից նման մակնշումից աստիճանաբար հրաժարվելու մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ.–ի նոյեմբերին։ Դա պարտադիր ներառված է Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզում։ Նույն փաստաթղթով Հայաստանը պարտավորվում է հրաժարվել «շամպայն» անվանումից։


Հայկական արտադրողները պետք է «կոնյակ» անվանումից վերջնականապես հրաժարվեն 2043թ.–ին, սակայն «կոնյակ» անվանումով ալկոհոլի նոր խմբաքանակը կարգելվի արտադրել արդեն 2032թ.–ից, ինչից հետո մինչև 2043թ.–ը Հայաստանը պետք է վաճառի հին պաշարները։–0–