Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրն այս տարվա 9 ամսում աճել է ավելի քան 30%-ով. Միշուստին

19.11.2021, 18:38
ՌԴ վարչապետը հայտարարել է, որ երրորդ երկրներ իրականացվող արտահանումն ավելացել է գրեթե 40 %-ով, իսկ ներմուծումը ՝ մեկ քառորդով
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրն այս տարվա 9 ամսում աճել է ավելի քան 30%-ով. Միշուստին
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրն աճել է ավելի քան 30 %-ով, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում:

«Երրորդ երկրներ իրականացվող արտահանումն ավելացել է գրեթե 40 %-ով, իսկ ներմուծումը ՝ մեկ քառորդով», - պարզաբանել է նա:

Ռուսաստանի վարչապետը նշել է, որ լավ դինամիկա է գրանցում գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ծավալը։

«Մենք սեփական արտադրության հաշվին լիովին բավարարում ենք հացահատիկի, շաքարավազի, բուսական յուղի և մի շարք այլ մթերքների մեր պահանջները», – ասել է նա:

Միշուստինի խոսքով՝ այս տարի վերացվել են ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի երեք արգելք և ևս երկու խոչընդոտ, հաստատվել է ճանապարհային քարտեզ, որը վերաբերում է մինչև հաջորդ տարվա վերջ միասնական շուկայում բացառություններն ու սահմանափակումները վերացմանը։–0–