Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ԱԶԲ–ն 2020թ.–ին կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում` մինչև 2,2%

03.04.2020, 20:20
ԱԶԲ–ն 2020թ.–ին կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում` մինչև 2,2%
ԱԶԲ–ն 2020թ.–ին կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում` մինչև 2,2%

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսության աճը COVID-19–ի ազդեցության պատճառով 2020թ.–ին կդանդաղի`հասնելով  2,2%–ի սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում։ Նման կանխատեսում է ներկայացվում ԱԶԲ–ի Asian Development Outlook – 2020 (ADO) զեկույցում։

2019թ.–ի սեպտեմբերին ԱԶԲ–ն կանխատեսել էր, որ Հայաստանի տնտեսության աճը 2020թ.–ին կկազմի 4,5%։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2021թ.–ին Հայաստանի տնտեսության աճը կհասնի 4,5%–ի, քանի որ 2019 և 2020թթ.–ին մեկնարկած բարեփոխումները կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները,  մարդկային ռեսուրսները, կապիտալը, ինչպես նաև ֆինանսներն ու պետական կառավարումը։

Կանխատեսվում է, որ գնաճը 2002թ.–ին և ընթացիկ հաշվի պակասուրդը փոքր–ինչ կավելանան։

«Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճի ապահովման համար», – նշվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ ասիական տարածաշրջանի տնտեսական աճը 2020թ.–ին կտրուկ կկրճատվի։ Զեկույցում նշվում է, որ 2020թ.–ին տարածաշրջանային աճը կկազմի 2,2%։ ԱԶԲ–ի 2019թ.–ի սեպտեմբերի կանխատեսման համեմատ` 5,5%–ի ցուցանիշը նվազել է 3,3 տոկոսային կետով։ Կանխատեսվում է, որ 2021թ.–ին աճը կավելանա և կհասնի 6,2%–ի այն սպասվումով, որ կորոնավիրուսի բռնկումը կավարտվի, և գործունեությունը կկարգավորվի։ 

ՀՀ ԿԲ–ի կանխատեսմամբ, կորոնավիրուսի տարածման և հակահամաճարակաբանական միջոցառումների պայմաններում 2020թ.–ին տնտեսական աճը զգալիորեն կնվազի և կկազմի 0,7%։ Ակնկալվում է, որ 2020թ.–ը սկսվել է տնտեսական ակտիվության բարձր մակարդակով, ինչի մասին վկայում են հունվարին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Բարձր աճ է գրանցվել արդյունաբերության, շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված է 4,9%–ի, գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։

ԱԶԲ–ն համագործակցում է ՀՀ կառավարության հետ 2005թ.–ին։ Ինչպես հայտարարել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 2019թ.–ի հոկտեմբերին, ԱԶԲ–ն Հայաստանի զարգացման կարևոր գործընկերներից է`ավելի քան 1,5 մլրդ դոլարի իրականացված ծրագրերի փաթեթով։

Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1966թ.–ին, բանկի գլխավոր նպատակն է խթանել տնտեսության աճն Ասիայում և Հեռավոր Արևելքում` այդ տարածաշրջաններ ուղղելով ուղիղ փոխառություններ և ցուցաբերելով տեխնիկական աջակցություն։–0–