Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ-ում գործազրկությունը փետրվարին նվազել է մինչև 3,8%

11.03.2019, 12:00
Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարին գործազրկությունը նվազել է մինչև 3,8%` հունվարին գրանցված 4%-ի համեմատ։
ԱՄՆ-ում գործազրկությունը փետրվարին նվազել է մինչև 3,8%

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարին գործազրկությունը նվազել է մինչև 3,8%` հունվարին գրանցված 4%-ի համեմատ, աշխատատեղերի թիվը ոչ գյուղատնտեսական ոլորտներում ավելացել է 20 հազարով, հայտնել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: 

Ինչպես հայտնում է vestifinance.ru-ը, Reuters գործակալության կողմից հարցմանը մասնակցած վերլուծաբաններն ակնկալում էին գործազրկության մակարդակի նվազում մինչև 3,9% և աշխատատեղերի թվի աճ` 170 հազարով:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը նաև հայտնել է, որ աշխատանքի ժամավճարը փետրվարին աճել է 3,4%-ով տարեկան կտրվածքով և կազմել է 27,66 դոլար: Ամսական կտրվածքով ժամավճարն աճել է 0,4%-ով կամ 0,11 դոլարով:-0-