Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

ԱԺ–ն ընդունեց 2022թ.–ի պետբյուջեի նախագիծը

09.12.2021, 11:34
ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունեց 2022 թ.–ի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը
ԱԺ–ն ընդունեց 2022թ.–ի պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովն այսօր ընդունեց 2022 թ.–ի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, 19–ը դեմ էին, 1 պատգամավոր ձեռնպահ էր։  

Նիստին ներկա ընդդիմադիրները դեմ են քվեարկել, «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը՝ ձեռնպահ:

Պետբյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2022 թվականին կգրանցվի 7 տոկոս տնտեսական աճ: Խորհրդարանում 3 շաբաթ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով:–0–