Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 5, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ԱԺ–ն Հաշվեքննիչ պալատի նոր անդամ է ընտրել

17.01.2023, 13:49
Հայ խորհրդարանականները երեքշաբթի ընտրել են Հաշվեքննիչ պալատի նոր անդամի
ԱԺ–ն Հաշվեքննիչ պալատի նոր անդամ է ընտրել
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./ԱՌԿԱ/. Հայ խորհրդարանականները երեքշաբթի ընտրել են Հաշվեքննիչ պալատի նոր անդամի։

Նոր անդամ է դարձել Գագիկ Բարսեղյանը, ով ներկայումս զբաղեցնում է Ազգային ժողովի բյուջետային բյուրոյի համակարգող փորձագետի պաշտոնը։ Նա առաջադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։

Փակ գաղտնի քվեարկության ժամանակ Բարսեղյանի օգտին քվեարկել է 67 պատգամավոր, դեմ՝ 5։-0-