Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 9 ամսում աճել է 3,9%–ով՝ կազմելով մոտ 4 300,5 մլն դոլար

20.10.2014, 13:28
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3.9 տոկոսով՝ կազմելով մոտ 4 300,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 9 ամսում աճել է 3,9%–ով՝ կազմելով մոտ 4 300,5 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014թ.-ի հունվար-սեպտեմբերին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 3.9 տոկոսով՝ կազմելով մոտ 4 300,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից:

ԱՎԾ-ի տվյալով՝ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 109,2 մլն դոլար՝ 2013թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,9 տոկոսով:

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 4,6 տոկոսով՝ կազմելով մոտ 3 191,3 մլն դոլար: Արդյունքում՝ արտաքին առևտրային հաշվեկշիռի բացասական սալդոն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 2 082,1  մլն դոլար ($1 –ը` 409,3 դրամ): --0—