Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+5

90 մլն եվրո արժեքով Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի․ վարչապետ (ՎԻԴԵՈ)

22.08.2024, 11:33
Ջրամբարի տարողությունը 29 մլն խմ է:  Ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ․ ՎԻԴԵՈ
90 մլն եվրո արժեքով Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքները կավարտվեն այս տարի․ վարչապետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Վեդիի ջրամբարի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, ծրագրի ընդհանուր արժեքը 90 մլն եվրո է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ջրամբարի տարողությունը 29 մլն խմ է: Ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։ 

Հայաստանի Արարատի մարզում՝ Վեդի գետի աջ ափին, կառուցվում է Վեդինի ջրամբարը՝ 29,4 մլն խմ ծավալով։ Նախագիծն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։

Մեխանիկական ոռոգումից ինքնահոսին անցնելու շնորհիվ տարեկան կխնայվի մոտ 19 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի կարիքը կկրճատվի 18 մլն խմ-ով։