Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

2026թ․-ին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ․ Պապոյան

19.03.2026, 10:31
Նա նշել է, որ այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում են դեռևս տարեսկզբից․ ՖՈՏՈ
2026թ․-ին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ 2026թ-ին ևս, նախորդ 2 տարիների նման, խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշել է, որ այդ խնդրի լուծման համար մթերողների հետ աշխատում են դեռևս տարեսկզբից։ 

«Այս լուսանկարում «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողմից ձեռք բերված 22 հատ 165տ տարողությամբ նոր պահամաններից մեկն է, որը ձեռք է բերվել կառավարության արտադրողականության խթանման ծրագրի միջոցով։ Ընկերությունը այս ծրագրի միջոցով ձեռք է բերել նաև բարձր արտադրողականությամբ մամլիչ, ջարդիչ և ընդունման նոր բունկեր, ինչպես նաև վերազինում է կաթսայատունը», - գրել է Պապոյանը՝ հրապարակելով լուսանկար։ 

Նախարարը հայտնեց նաև, որ սարքավորումների ընդհանուր արժեքը շուրջ 1.3 մլն դոլար է, իսկ վարկի/լիզինգի տոկոսադրույքները կվճարի կառավարությունը։