Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

2025թ․–ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, ավելի բարձր, քան 2024-ին. Պապոյան

Այսօր, 12:13
Եթե անցած տարի 8,3 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը,  արդեն 2025-ին եղել է 9,1 տոկոս, նշել է Պապոյանը
2025թ․–ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9,1 տոկոս է եղել, ավելի բարձր, քան 2024-ին. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Եթե անցած տարի 8,3 տոկոս է եղել տնտեսական ակտիվության ցուցանիշը, արդեն 2025-ին եղել է 9,1 տոկոս:

Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Տնտեսության բոլոր ոլորտներըն աճել են. ծառայությունները՝ ավելի քան 10%-ով, առևտուրը՝ 3%-ով, գյուղատնտեսությունը՝ մոտ 6 %-ով, շինարարությունը՝ ավելի քան 20%-ով, արդյունաբերությունը՝ 4,7%-ով, մասնավորապես մշակող արդյունաբերությունը՝ 3,3%-ով», - ասաց Պապոյանը: 

Ըստ նախարարի՝ կա արտահանման և ներմուծման կրճատում, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքների որոշակի կրճատում, որոնք կապված են սանկցիոն մեխանիզմների խստացման հետ: 

«ՀՀ կառավարությունը խիստ հետևում է, այսինքն՝ ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն, օրինակ, ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում» - ասաց նախարարը։ 

Պապոյանի խոսքով՝ այդ պատճառով այն, ինչ 2023-ին կամ 2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չի տրվել, որովհետև այդ առումով իրենք սերտ աշխատում են եվրոպական գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում։