Рейтинг@Mail.ru
USD
377.16
EUR
432.19
RUB
4.6283
GEL
139.82
2026 թ. ապրիլի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

2025 թ.-ին Ռուսաստանը Հայաստան է արտահանել ավելի քան 470 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք, ինչը 18%-ով ավելի է

Այսօր, 14:28
մատակարարումները աճել են 11%-ով՝ հասնելով գրեթե 530 հազար տոննայի
2025 թ.-ին Ռուսաստանը Հայաստան է արտահանել ավելի քան 470 միլիոն դոլարի գյուղատնտեսական արտադրանք, ինչը 18%-ով ավելի է

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը 2025 թվականին Հայաստան է արտահանել ավելի քան 470 մլն դոլար արժողությամբ ագրոարդյունաբերական համալիրի արտադրանք, ինչը 18%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Բնաիրային արտահայտությամբ մատակարարումներն աճել են 11%-ով՝ հասնելով գրեթե 530 հազար տոննայի։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Interfax»-ը, հայտնում է «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը՝ հղում անելով փորձագիտական գնահատականներին։

Արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներն են դարձել ցորենը և շոկոլադե հրուշակեղենը, որոնց բաժին է ընկել արտահանման հասույթի 10-ական տոկոսը։ Լավագույն հնգյակում են ներառվել նաև արևածաղկի ձեթը՝ 7% բաժնեմասով, ալյուրից պատրաստված հրուշակեղենը և մարգարինը՝ 6-ական տոկոսով։

ՌԴ-ն Հայաստան է արտահանում նաև թռչնամիս, խոզի միս, սոուսներ, շաքարային հրուշակեղեն, մակարոնեղեն և ագրոարդյունաբերական համալիրի այլ տեսակի արտադրանք։

Վերջին վեց տարիների ընթացքում (2020-ից 2025 թվականներին) արտահանման հասույթն աճել է գրեթե 1,6 անգամ։