Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 2500 տոննա կարտոֆիլ

23.10.2024, 20:46
Պապոյանը նշեց, որ այս տարի ընդամենը 500 տոննա կարտոֆիլ է ներմուծվել, ընդ որում՝ բացառապես սերմնացու
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 2500 տոննա կարտոֆիլ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ եթե նախորդ տարի կարտոֆիլը չի արտահանվել, ապա ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին արդեն իսկ արտահանվել է 2500 տոննա կարտոֆիլ։

«Մեր գյուղացիները պնդում էին, որ ներկրման մեծ ծավալների պատճառով կարտոֆիլը չէր վաճառվում։ Նախորդ տարի ներկրվել էր 7500 տոննա, իսկ այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ընդամենը 500 տոննա, ընդ որում՝ բացառապես սերմացու։ Կարելի է ասել, որ այս տարի Հայաստան կարտոֆիլ չի ներկրվել»,- ասաց նա։

Միաժամանակ նախարարը հաղորդել է այս տարի ձյան հետ կապված խնդրի մասին և խոստացել նախարարության տեխնիկական օգնությունը։

«Այս տարի Գեղարքունիքի մարզում ձյունը շուտ եկավ, նախքան կարտոֆիլի բերքահավաքի ավարտվելը։ Մենք մարզպետի հետ աշխատանքային խորհրդակցություն անցկացրինք, նախարարությունը և մարզը գյուղացիներին տեխնիկա կտրամադրեն, մինչև ձյունը կհալչի, որպեսզի ավելի արագ հավաքեն կարտոֆիլը»,- ասաց Պապոյանը։