Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում մշակվող հողերի մակերեսը 2015թ.–ին կավելանա 15 հազար հեկտարով. նախարար

04.06.2015, 15:21
Հայաստանում մշակվող հողերի մակերեսը 2015թ.–ին կավելանա 15 հազար հեկտարով, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Հայաստանում մշակվող հողերի մակերեսը 2015թ.–ին կավելանա 15 հազար հեկտարով. նախարար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում մշակվող հողերի մակերեսը 2015թ.–ին կավելանա 15 հազար հեկտարով, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Վերջին տարիներին մեր հիմնական նպատակն է կրճատել չմշակվող հողերի քանակը։ Վերջին 4 տարիներին մենք սկսեցինք լրացուցիչ 50 հազ հեկտար մշակել։ Այս տարի մեր հաշվարկներով ևս 15-16 հազ հեկտար նոր հող կմշակվի։ Միայն հացահատիկային ցանքատարածքները կավելանան 10 հազ հեկտարով, որից 5 հազար հեկտարում արդեն աշնանացան հացաբույսեր են ցանված», – նշել է Կարապետյանը։

Հայաստանն ունի մոտ 448 հազար հա վարելահող։ 2014թ.–ին օգտագործվել է 332699 հեկտարը, ինչը կազմում է այդ մակերեսի 74.2 տոկոսը։ -0-