Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը 2014թ.-ին նախատեսում է մոտ 6 հազար տոննա ոչխարի միս արտահանել Իրան. Գյուղնախարարություն

04.07.2014, 16:49
Հայաստանը 2014թ.-ին նախատեսում է Իրան արտահանել մոտ 6 հազար տոննա ոչխարի միս (կամ 150-155 հազար գլուխ ոչխար), ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Հայաստանը 2014թ.-ին նախատեսում է մոտ 6 հազար տոննա ոչխարի միս արտահանել Իրան. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2014թ.-ին նախատեսում է Իրան արտահանել մոտ 6 հազար տոննա ոչխարի միս (կամ 150-155 հազար գլուխ ոչխար), ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

Նա նաև ընդգծեց, որ մորթը կատարվում է Սյունիքի մարզի սպանդանոցում «հալալ» ստանդարտով (չխախտելով իսլամական արգելքները):

Հովհաննիսյանը նշեց, որ Իրանը հայկական ոչխարների հիմնական ներկրողն է՝ ավելացնելով, որ եթե ավելի վաղ իրանական կողմը Հայաստանից ներկրում էր կենդանի ոչխարներ, ապա հիմա որոշ, այդ թվում նաև սանիտարական նկատառումներով նախընտրում է արտահանել միսը:

Գերատեսչության տվյալներով՝ 2013 թ.-ին Հայաստանից արտահանվել է մոտ 100 հազար գլուխ ոչխար: Արտահանման հիմնական մասնաբաժինը բաժին է հասել Իրանին, որոշ խմբաքանակ էլ արտահանվել է Իրաք:-0-