Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Որոշ տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպություններից վարորդների ներհոսք է նկատվում. փոխքաղաքապետ

03.12.2024, 14:43
Փոխքաղաքապետի խոսքով՝ պայմանները, վարորդների համար, համեմատաբար ավելի լավն են
Որոշ տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպություններից վարորդների ներհոսք է նկատվում. փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Կան աշխատանքային պայմաններ, ոչ ոք ոչ ոքի բռնի ուժով չի պահում և չի պարտադրում աշխատել։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ավտոբուսի վարորդների գործադուլին։

Փոխքաղաքապետը նշեց՝ եթե իրենք վատ գործատու են, մարդը կարող է ուղղակի հեռանալ, «բայց այդ հեռանալուն էլ ձև կա»։

«Անգամ աշխատանքային օրենսգիրքն է այդ հարցը կարգավորում, որ երբ ուզում ես աշխատանքից հեռանալ, կա նախնական ծանուցման ժամկետ։ Չի ենթադրվում, որ ցանկացած գործատու ամեն օր պետք է պատրաստ լինի մի վայրկյանում աշխատողի փոխարինող գտնի։ Զոռով չենք պահում, նախապես ծանուցում ես, գնում ես իդեալական պայմաններով աշխատանքիդ, եթե այդպիսի պայմաններ այսօր կան»,-ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ որոշ տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպություններից վարորդների ներհոսք է նկատվում։

«Որովհետև պայմանները համեմատաբար ավելի լավն են»,-նշեց նա։