Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 6, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Մոտ 6,3մլրդ դրամի ներդրում է կատարվել 2 տարում Երևանի մետրոյի արդիականացման նպատակով

13.02.2025, 11:10
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում
Մոտ 6,3մլրդ դրամի ներդրում է կատարվել 2 տարում Երևանի մետրոյի արդիականացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և վերազինման նպատակով կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

«Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար ծախսվել է 260 միլիոն դրամ։ 

«Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել է 204 միլիոն դրամ։ 

«Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ 

Հաջորդն արդեն «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել 504 միլիոն դրամի մրցույթ: