Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պենտագոնն ավելի քան 400 հազ դոլար է հատկացրել Լոռու մարզի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար

21.11.2024, 12:30
Ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի ավելի քան 5000 բնակչի համար
Պենտագոնն ավելի քան 400 հազ դոլար է հատկացրել Լոռու մարզի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայ գործընկերների հետ ներկա գտնվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի աջակցությամբ Լոռու մարզում իրականացված երկու նախագծերի ամփոփիչ միջոցառմանը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նախագծերի շնորհիվ ապահովվել է խմելու ջրի հասանելիություն մարզի ավելի քան 5000 բնակչի համար։ Այս կարևոր նախաձեռնությունների իրականացմանն ուղղվել է ավելի քան 400․000 ԱՄՆ դոլար։