Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանում բենզինը հունվարին թանկացել է 3%–ով, իսկ դիզելային վառելիքը՝ 6,4%–ով

10.02.2025, 14:05
Այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինը թանկացել է 0,5 տոկոսով, դիզելային վառելիքը՝ 0,9 տոկոսով
Հայաստանում բենզինը հունվարին թանկացել է 3%–ով, իսկ դիզելային վառելիքը՝  6,4%–ով

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինը 2025 թվականի հունվարինб 2024 թվականի հունվարի համեմատб էժանացել է 3%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 6,4%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ, այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինը թանկացել է 0,5 տոկոսով, դիզելային վառելիքը՝ 0,9 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2025 թվականի հունվարինб 2024 թվականի հունվարի համեմատб գները նվազել են 1,5 տոկոսով, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 0,1 տոկոսով։