Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի 2026թ․–ի պետբյուջեի ծախսերը կկազմեն 3,6 տրլն դրամ, իսկ եկամուտները՝ 3,09 տրլն դրամ․ նախարար

27.10.2025, 15:56
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2025թ․–ի պետբյուջեի ծախսերը կկազմեն 3,6 տրլն դրամ, իսկ եկամուտները՝ 3,091 տրլն դրամ, պակասուրդը՝ 537 մլրդ դրամ
Հայաստանի 2026թ․–ի պետբյուջեի ծախսերը կկազմեն 3,6 տրլն դրամ, իսկ եկամուտները՝ 3,09 տրլն դրամ․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2025թ․–ի պետբյուջեի ծախսերը կկազմեն 3,6 տրլն դրամ, իսկ եկամուտները՝ 3,091 տրլն դրամ, պակասուրդը՝ 537 մլրդ դրամ։

«ՀՆԱ–ի նկատմամբ եկամուտների հարաբերակցությունը կկազմի 25,9%, հարկային եկամուտներինը՝ 24,9%, ծախսերինը՝ 30,4%, կապիտալ ծախսերինը՝ 5,9%», – ասաց նա այսօր ԱԺ–ում 2026թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Նախարարը տեղեկացրեց, որ բյուջեի պակասուրդը կկրճատվի՝ 2025թ․–ի 5,5%–ից մինչև 2,8% 2025թ․–ին հիմնականում ընթացիկ ծախսերի մասնաբաժնի նվազման և կապիտալ ծախսերի մասնաբաժնի պահպանման հաշվին։ ($1 - 383.05 դրամ)