Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության՝ պարտքերի պատճառով դադարեցված թռիչքները

18.10.2012, 19:24
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը, որոնք դադարեցվել էին պարտքերի պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերսկսել է «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը, որոնք դադարեցվել էին պարտքերի պատճառով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

«Մենք «Արմավիա» ընկերության չվերթերի սպասարկումը վերսկսել ենք այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, այն բանից հետո, երբ ընկերությունը վճարեց պարտքի որոշակի գումարը և խոստացավ, որ վաղը պարտքի չափը կնվազի մինչև $3 մլն.»,- ասաց նա՝ նշելով, որ տվյալ պահին ընկերության պարտքի չափը $3,6 մլն. է կազմում:

Աբրահամյանը հայտնեց նաև, որ այսօր ցերեկը ընկերությունն արդեն վճարել է 40 մլն. դրամ, իսկ օրվա վերջին վճարված գումարի չափը կկազմի մոտ 45 մլն. դրամ: Նախօրեին ընկերությունը ևս 90 մլն. դրամ է փոխանցել:

«Զվարթնոց» օդանավակայանը վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ  դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության թռիչքները՝ պարտքի պատճառով:  «Արմավիա»-ից դա բացատրել էին նրանով, որ օդանավակայանի ղեկավարությանը դուր չի գալիս այն փաստը, որ մոտ ապագայում ընկերությունն այլ բաժնետեր կունենա:

Ըստ «Արմավիա»-ի՝ մի քանի ընկերություններ և անհատներ շահագրգիռ են ընկերությունը ձեռք բերելու հարցում, և այդ հարցով բանակցություններ են ընթանում:

Սա օդանավակայանի առաջին խնդիրը չէ ավիաընկերության հետ։ «Զվարթնոցն» «Արմավիայի» թռիչքները դադարեցրել էր սեպտեմբերի 20–ին` պարտքերի պատճառով։ Այնուհետև սպասարկումը վերականգնվել էր այն բանից հետո, երբ «Արմավիան» համապատասխան վճարումներ կատարեց։

2012թ.-ի մարտի 6-ին «Արմավիան» հայտնեց անժամկետ գործադուլի մասին՝ այն պատճառաբանելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման բարձր գներով: «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մերժել է «Արմավիայի» հավակնությունները՝ հայտնելով, որ ավիաընկերությանն արգելված է եղել չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստան և հատել ՌԴ օդային տարածքը՝ կուտակված պարտքերի պատճառով:

Այնուհետև «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն և «Արմավիան» համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն` ավիաընկերությունը պարտավորվեց որոշակի ժամանակվա ընթացքում մարել բոլոր պարտքերը:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:  «Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—