Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է մինչև 19:00

29.09.2025, 15:19
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղն անցել է երկարացված աշխատանքային ռեժիմի
Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է մինչև 19:00

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղն անցել է երկարացված աշխատանքային ռեժիմի: Այժմ մասնաճյուղում հաճախորդները սպասարկվում են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-19:00-ն: Մասնաճյուղի հասցեն՝ Երևան, Մաշտոցի պողոտա 22/2: Այս մասին հայտնում են Յունիբանկից։

Այս որոշումը Յունիբանկի կողմից իր հաճախորդներին ևս մեկ ընդառաջ քայլ է և նրանց հանդեպ հոգածության ռազմավարության մի մասը:

Յունիբանկի թիմը մշտապես աշխատում է էլ ավելի բարելավել սպասարկման որակը՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքներն ու մասնաճյուղային ցանցի համար մշակելով ճկուն ռեժիմ: Մասնավորապես, «Դալմա» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի՝ 12:30-20:30, իսկ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-21:30, իսկ շաբաթ օրը՝ 11:30-21:30: «Իսակով» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ն: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Միաժամանակ՝ Յունիբանկն ակտիվորեն զարգացնում է մոբայլ հավելվածները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Դա կարևոր ուղղություն է բանկի զարգացման համար, քանի որ գնալով ավելի շատ հաճախորդներ են նախընտրում բանկային գործարքները կատարել առցանց: