Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև19:30

27.05.2025, 14:23
/․ Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը սկսել է աշխատել երկարացված աշխատանքային գրաֆիկով
Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից մինչև19:30

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը սկսել է աշխատել երկարացված աշխատանքային գրաֆիկով, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչև 19:30-ը:

«Հաղթանակ» մասնաճյուղի հասցեն է՝ ք.Երևան, Կոմիտաս 62, N94։ Երկարացված գրաֆիկը նպատակ ունի ապահովելու ավելի հարմար սպասարկում՝ հնարավորություն տալով հաճախորդներին այցելել բանկ իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո:

Մասնաճյուղերում սպասարկումը շարունակում է արդիական լինել անգամ թվայնացման դարաշրջանում: Չնայած Յունիբանկի բազմաթիվ հաճախորդներ իրենց բանկային գործարքները կատարում են UNIMobile հավելվածի միջոցով, շատերը շարունակում են նախընտրել մասնագետների հետ անմիջական շփումը:

Յունիբանկը հավատարիմ է իր ռազմավարությանը՝ զարգացնել ինչպես թվային ծառայությունները, այնպես էլ մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով հարմար և արագ սպասարկում բոլոր հաճախորդների համար։