Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Այսօր, 17:20
Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ
Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի  A-մակարդակի անդամ

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ, ինչը բանկի համար կարևոր քայլ է միջազգային համագործակցության ամրապնդման և համաշխարհային գործարար համայնքի հետ ակտիվ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

ABBC-ին անդամակցելով՝ Յունիբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու միջազգային բիզնեսի զարգացմանը, խրախուսելու օտարերկրյա ներդրումները, նպաստելու բարենպաստ և թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը:

Հայ-բրիտանական գործարարության պալատի առաքելությունն է զարգացնել և ընդլայնել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի  միջև առևտրային և ներդրումային կապերը, այդ թվում՝ B2B հարաբերությունները, շուկա մուտք գործելու ռազմավարությունները, ներդրումային ծրագրերը, ներմուծման և արտահանման ընթացակարգերը:

«Մենք ուրախ ենք միանալ Հայ-բրիտանական գործարարության պալատին։ Այս անդամակցությունը Յունիբանկին հնարավորություն է տալիս ամրապնդել  համագործակցությունը բրիտական ընկերությունների հետ և մասնակցել համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ նորարարություններին, ներդրումներին և տնտեսական աճին նպաստելու նպատակով», – ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

«Ուրախ ենք ողջունել Յունիբանկին որպես Հայ-բրիտանական գործարար պալատի A-մակարդակի անդամ։ Բանկի բարձր հեղինակությունն ու Հայաստանի ֆինանսական ոլորտում երկարամյա ներդրումը կարևոր փորձ և արժեք են բերում մեր համայնքին։ Վստահ ենք, որ մեր համագործակցությունը կնպաստի գործարար երկխոսության խորացմանը և Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդմանը», – նշեց ABBC-ի գործադիր տնօրեն Լուսինե Աչոյանը: