Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

10.12.2025, 16:55
ւնիբանկն անդամակցել է ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade)
Յունիբանկը դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի (BAFT) անդամ

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Յունիբանկն անդամակցել է ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիային (Bankers Association for Finance and Trade), հաղորդում է Յունիբանկի մամուլի ծաայությունը։

BAFT-ին միանալով՝ Յունիբանկն ամրապնդում է իր հանձնառությունը միջազգային ծառայությունների զարգացման գործում, ներառյալ՝ առևտրի ֆինանսավորումը, վճարային լուծումները և միջազգային փոխանցումները: Անդամակցությունը թույլ է տալիս բանկին դառնալ խոշորագույն միջազգային համայնքի մաս, մասնակցել ոլորտի ապագան ձևավորող ռազմավարական քննարկումներին, նաև իր ներդրումն ունենալ համաշխարհային առաջատար փորձի զարգացման գործում:

«Մենք ուրախ ենք միանալ BAFT-ին և ամրապնդել մեր գլոբալ ներկայությունը՝ շարունակելով բարձր մակարդակով բավարարել մեր հաճախորդների աճող պահանջմունքները և մատուցելով նրանց առաջատար ֆինանսական լուծումներ: Այս անդամակցությունն արտացոլում է միջազգային համագործակցությունն ընդլայնելու մեր շարունակական հանձնառությունը՝ կենտրոնանալով այնպիսի հիմնական ոլորտների վրա, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորումը, համապատասխանությունը, թվայնացումը և վճարային համակարգերը», - նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։  

«Մենք ուրախ ենք ողջունել Յունիբանկին՝ որպես BAFT-ի նոր հայաստանյան անդամ,  որը միացավ ավելի քան 65 երկրներում գործող 270 հաստատություններից բաղկացած մեր աճող համայնքին: Մենք անհամբեր սպասում ենք Յունիբանկի ակտիվ մասնակցությանը մեր հանձնաժողովների և ոլորտային նախաձեռնությունների աշխատանքներին», - ասաց BAFT-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Բարվելը:

BAFT-ին անդամակցությունը բացում է փորձի փոխանակման, կրթական ռեսուրսներին, վերլուծական նյութերին և փորձագիտական գիտելիքներին հասանելիության լայն հնարավորություններ, ինչպես նաև նպաստում է դիրքերի ամրապնդմանը համաշխարհային ֆինանսական համայնքում։