Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Եվրահանձնաժողովը հաստատել է Peugeot կոնցեռնին 7 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու ծրագիրը

31.07.2013, 13:47
Եվրահանձնաժողովը հաստատել է PSA Peugeot կոնցեռնին Ֆրանսիայի կառավարության կողմից 7 մլրդ եվրո օգնություն տրամադրելու ծրագիրը։ Այդ մասին հաղորդում է Reuters–ը։
Եվրահանձնաժողովը հաստատել է Peugeot կոնցեռնին 7 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը հաստատել է PSA Peugeot կոնցեռնին Ֆրանսիայի կառավարության կողմից 7 մլրդ եվրո օգնություն տրամադրելու ծրագիրը։ Այդ մասին հաղորդում է Reuters–ը։

Վարկը, որի ժամկետը կազմում է երեք տարի, կոնցեռնին հատկացվել է ձեռնարկության կողմից իր պարտքի նվազման պայմաններում։ Վարկերի տոկոսադրույքը կավելանա PSA Peugeot–ի իրավիճակի բարելավմանը զուգընթաց։

2012թ.–ի արդյունքներով ընկերությունը 5 մլրդ եվրոյի վնաս է կրել, իսկ 2013թ.–ին կոնցեռնի ամսական կորուստները կազմել են մինչև 100 մլն եվրո։ PSA Peugeot կոնցեռնին են պատկանում Peugeot և Citroen ավտոմեքենաների ապրանքանիշները։ Բացի այդ, ընկերության կազմում է Banquе PSA Finance ֆինանսական ստորաբաժանումը։–0