Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից
13.06.2013,
15:19
Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և Երևան-Բաթումի-Երևան երթուղում հունիսի 15-ից գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի և Երևան-Բաթումի-Երևան երթուղում հունիսի 15-ից գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորներն արդեն կարող են օգտվել անվճար Wi-Fi կապից:
Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, վերջին ամիսներին անցկացվող տեխնիկական փորձարկումն արդեն ավարտված է, և Wi-Fi կապն արդեն հասանելի է ուղևորներին:
«Արմենիա» ֆիրմային գնացքում այն գործում է ՍՎ-ներում, իսկ Երևան-Գյումրի էլեկտրագնացքում հասանելի է բոլոր վագոններում:
Wi-Fi կապի գործարկումը հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից տարվող ուղևորների սպասարկման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականության տարրերից մեկը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն նախատեսում է նաև ավելացնել ինտերնետ-կապի հասանելիությունն «Արմենիա» ֆիրմային գնացքում:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-