Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Wizz Air լոուքոսթերը դադարեցնում է գործունեությունը Աբու Դաբիի շուկայում

14.07.2025, 15:34
Երկուշաբթի Wizz Air լոուքոսթերը հայտարարել է, որ վեց տարվա գործունեությունից հետո դուրս է գալիս Աբու Դաբիի շուկայից՝ կենտրոնանալով իր հիմնական՝ եվրոպական շուկայի վրա
Wizz Air լոուքոսթերը դադարեցնում է գործունեությունը Աբու Դաբիի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Երկուշաբթի Wizz Air լոուքոսթերը հայտարարել է, որ վեց տարվա գործունեությունից հետո դուրս է գալիս Աբու Դաբիի շուկայից՝ կենտրոնանալով իր հիմնական՝ եվրոպական շուկայի վրա, հաղորդում է Reuters–ը։

Ընկերությունը պատճառաբանել է որոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայունությամբ և շուկայի սահմանափակ հասանելիությամբ։

Wizz Air-ը, որը սկզբնապես կենտրոնացած էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վրա, բայց հետագայում ընդլայնվել էր դեպի Մեծ Բրիտանիա, Իտալիա և Ավստրիա, նշել է, որ այսուհետ կկենտրոնանա առավել շահութաբեր եվրոպական բիզնեսի վրա։

Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ աշխարհաքաղաքական անկայունությունը հաճախ հանգեցրել է օդային տարածքների փակումների Աբու Դաբիի շուրջ, ինչը նվազեցրել է պահանջարկը։

Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի շոգ կլիման բացասաբար է ազդել շարժիչների արդյունավետության վրա, ինչի պատճառով դժվարացել է պահպանել ցածրարժեք գործելու մոդելը։

«Մատակարարման շղթայի սահմանափակումները, աշխարհաքաղաքական անկայունությունը և շուկայի սահմանափակ հասանելիությունը ավելի ու ավելի դժվար են դարձրել մեր սկզբնական նպատակների իրականացումը», - ասել է Wizz Air-ի գլխավոր–գործադիր տնօրեն Յոժեֆ Վարադին։