Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Այսօր, 15:44
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Առաջարկի շրջանակում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ վարկ՝ հաստատելով միայն եկամտի առկայության փաստն՝ առանց վճարունակության վերլուծության։

Վարկային առաջարկի հիմնական առավելությունն այն է, որ Բանկը հաշվի է առնում բացառապես հաճախորդի եկամտի առկայության փաստը՝ առանց վճարունակության հաշվարկի, եթե վարկի գումարը կազմում է մինչև 10 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 10% կանխավճարի դեպքում, և 10 մլն-ից մինչև 20 մլն ՀՀ դրամը ներառյալ՝ նվազագույնը 25% կանխավճարի դեպքում։

«Նոր ավտոմեքենաների շուկան ակտիվորեն աճում է, և մենք ձգտում ենք աջակցել այս միտմանը։ Գործընկեր ավտոդիլերների հետ միասին մենք պարզեցրել ենք գնման գործընթացը՝ դարձնելով այն առավելագույնս հարմարավետ։ Նոր առաջարկը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ վարկ շահավետ պայմաններով՝ հաստատելով միայն եկամտի առկայությունը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Վարկը տրամադրվում է տարեկան 13%-ից մինչև 14% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 17%-18․8%)՝ 1-ից մինչև 7 տարի ժամկետով։ Առաջարկից կարող են օգտվել ֆիզիկական անձինք, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ և ունեն մշտական գրանցում կամ փաստացի բնակության վայր Հայաստանի տարածքում։

Առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: