Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար

16.10.2012, 18:41
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում Ռոսսոտդրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Երևանի Թիվ 114 դպրոցի տնօրինութան հետ համատեղ կազմակերպեց կրթաճանաչողական էքսկուրսիա ավագ դպրոցի աշակերտների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում Ռոսսոտդրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Երևանի Թիվ 114 դպրոցի տնօրինութան հետ համատեղ կազմակերպեց կրթաճանաչողական էքսկուրսիա ավագ դպրոցի աշակերտների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկվա մասնաճյուղի պատասխանատու աշխատակիցներն ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպեցին մաստեր դասընթաց, ծանոթացրեցին նրանց բանկային հիմնական պրոդուկտներին և ծառայություններին, հաճախորդների սպասարկման որակի բարձրացման համար Բանկի կողմից կիրառվող ժամանակակից մեթոդներին և տենդենցներին:

Աշակերտներին սովորեցրին թե ինչպես են օգտվում պլաստիկ քարտերից, բանկոմատներից, POS տերմինալներից, դրամ ստուգող և հաշվիչ մեքենաներից և այլն: Մաստեր դասընթացը անցավ աշակերտների և փորձագետների անմիջական երկխոսության ֆորմատով, որի շնորհիվ երեխաները ցանկացած իրենց հարցերին անմիջապես ստանում էին սպառիչ պատասխաններ:

«Մաստեր դասընթացի ավարտին դպրոցականները հնարավորություն ունեցան ուղղակիորեն շփվել մասնաճյուղի կառավարիչի հետ, և փորձել ու զգալ իրենց  երկրի խոշորագույն բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչի դերում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Մոսկվայի տան տնօրինության աջակցության շնորհիվ աշակերտների համար կազմակերպվեց էքսկուրսիա համալիրի բոլոր ֆունկցիոնալ հնարավորությունների ցուցադրմամբ,  նրանց պատմեցին Մոսկվայի տան ստեղծման, կայացման, նպատակների,
ավանդույթների և հեռանկարների` որպես Հայաստանում ռուսական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկի մասին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.-ի ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: –0–