Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

USAID. Հայաստանում հարկային կարգապահության բարձրացման խնդիր կա

07.05.2014, 17:41
Հայաստանում հարկային կարգապահության խնդիր կա, չորեքշաբթի ասել է Հայաստանում USAID–ի առաքելության տնօրեն Քերըն Հիլիարդը (Karen Hilliard) բիզնեսի կողմից հարկային միջավայրի ընկալման ուսումնասիրության արդյունքներին նվիրված համաժողովի ժամանակ։
USAID. Հայաստանում հարկային կարգապահության բարձրացման խնդիր կա
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարկային կարգապահության խնդիր կա, չորեքշաբթի ասել է Հայաստանում USAID–ի առաքելության տնօրեն Քերըն Հիլիարդը (Karen Hilliard) բիզնեսի կողմից հարկային միջավայրի ընկալման ուսումնասիրության արդյունքներին նվիրված համաժողովի ժամանակ։
Բիզնեսի կողմից հարկային միջավայրի ընկալման ուսումնասիրությունն անցկացվել է USAID–ի կողմից Երևանի և Հայաստանի մարզերի 1448 տնային տնտեսությունների շրջանում 2013 թ.–ի նոյեմբեր–դեկտեմբերին հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում։

«Բազմաթիվ հայ ձեռներեցներ բողոքում են հարկային ծանր բեռից և ոչ արդարացված քանակից, սակայն դա ոչ թե հարկային դաշտի, այլ ավելի շատ հարկային կարգապահության խնդիրն է», – ասել է Հիլիարդը։

Նա նշել է, որ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կապված են նաև հարկային ծանր բեռի մասին ձեռներեցների կարծիքի, ինչպես նաև այն ցանկության հետ, որ իրենք համոզված լինեն, որ պետբյուջեի միջոցները ծախսվում են արդարացի և նպատակաուղղված։

Ինչպես կարծում է Հայաստանում USAID–ի առաքելության ղեկավարը, գործակալության կողմից անցկացված ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հարկային կառույցներին գտնել այդ դժվարությունների հաղթահարման ուղիներն ու մշակել օպտիմալ մոտեցումներ` ուղղված հարկային դաշտի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Բիզնեսը պետք է հարկային համակարգի գործընկերը լինի և վստահի հարկային մարմիններին», – եզրափակել  Հիլիարդը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ USAID–ը ՀՀ ֆինանսների նախարարությունից առաջարկ է ստացել մասնակցել նոր Հարկային օրենսգրքի մշակման քննարկումներում, որն էապես կդյուրացնի հարկային վարչարարությունը ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի ներկայացուցիչների համար։

«Հարկային ոլորտը բավականին բարդ է, այդ պատճառով մենք ձգտում ենք կրճատել բյուրոկրատիան և վարչարարությունը, ինչպես նաև այն ուղղել էլեկտրոնային հուն», – ասել է Հիլիարդը։
Ըստ հարցման`Հայաստանի տնային տնտեսությունների շրջանում հարցվածների 63 տոկոսը քաղաքացիների համար հարկային բեռը բավականին ծանր է համարում։–0–