Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիային

26.09.2024, 10:04
UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը դարձել է Դրամական փոխանցումների ցանցերի միջազգային ասոցիացիայի՝ IAMTN-ի անդամ
UBPay համակարգը միացել է IAMTN միջազգային ասոցիացիային

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգը դարձել է Դրամական փոխանցումների ցանցերի միջազգային ասոցիացիայի՝ IAMTN-ի անդամ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

IAMTN-ը միավորում է բանկերին, վճարային համակարգերին, էլեկտրոնային փողի կազմակերպություններին և բջջային օպերատորներին: Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է կառավարությունների, վերահսկող մարմինների, ասոցիացիաների և մասնավոր ընկերությունների հետ՝ ավելի անվտանգ, հուսալի, արագ, մատչելի և թափանցիկ ձևով միջազգային փոխանցումների և վճարումների իրականացման գործընթացին աջակցելու համար:

UBPay-ը ապահով և արագ դրամական փոխանցումների հարթակ է Հայաստանում և ամբողջ աշխարհում բանկերի և վճարային կազմակերպությունների համար: UBPay-ի օպերատոր և հաշվարկային բանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է՝ Յունիբանկը: