Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը, 11 բեռնատար կա այս պահին. Փաշինյան
12.03.2026,
16:40
Փաշինյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե հիմա Իրանի հետ սահմանին կուտակված 180 բեռնատար կա
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե հիմա Իրանի հետ սահմանին կուտակված 180 բեռնատար կա։
««Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա [կուտակված], չի համապատասխանում իրականությանը: 11 բեռնատար կա այս պահին, որը շատ սովորական և ամենօրյա իրադրություն է»,- ասաց նա:»
Փետրվարի 28–ին ԱՄՆ–ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, ինչին ի պատասխան Իրանը պատասխանել է զանգվածային գրոհներով։ Հակամարտությունը վերաճել է լայնամասշտաբ պատերազմի։