Toyota–ն 20 տոկոսով թանկացրել է հունվարին արտադրված մեքենաների ռուսաստանյան գները
13.01.2015,
21:07
Toyota ճապոնական ավտոարտադրողը 20 տոկոսով բարձրացրել է 2015 թ.–ի հունվարին արտադրված մեքենաների ռուսաստանյան գները, «ՌԻԱ Նովոստիին» նշել է ընկերության ներկայացուցիչը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Toyota ճապոնական ավտոարտադրողը 20 տոկոսով բարձրացրել է 2015 թ.–ի հունվարին արտադրված մեքենաների ռուսաստանյան գները, «ՌԻԱ Նովոստիին» նշել է ընկերության ներկայացուցիչը։
«Գների բարձրացումը վերաբերում է մոդելային շարքին բացառությամբ մեկնարկային կոմպլեկտավորմամբ արտաճանապարհային Toyota Land Cruiser 200–ի», – նշել է կոնցեռնի ներկայացուցիչը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա»` հղում անելով «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքերով` խոսքը բացառությամբ հունվարին արտադրված մեքենաների արժեքի բարձրացման մասին է։
Գնագոյացման վերաբերյալ կոնցեռնի հետագա ծրագրերի ամսին ոչինչ հայտնի չէ։ Հունվարին արտադրված մեքենաները կհայտնվեն դիլերային ցանցում երկու շաբաթից մինչև երկու ամվա ընթացքում, նշել է Toyota–ի ներկայացուցիչը։
Միաժամանակ մնացած արտադրողները չեն շտապում նման հայտարարություններ անել։ Այսպես` Renault գործարանը նոր է սկսել աշխատանքն արձակուրդներից հետո և առաջիկա շաբաթվա ընթացքում չի պատրաստվում բարձրացնել գները, նշել է ընկերության ներկայացուցիչը։ Ford Sollers–ը դիտարկում է գների բարձրացման հարցը, սակայն որոշումը դեռ ընդունված չէ, նշել է հոլդինգի ներկայացուցիչը։ GM–ը ևս ուշադիր հետևում է իրավիճակին, նշել է ընկերության ներկայացուցիչը։
Միաժամանակ 2014 թ.–ի դեկտեմբերին առաջին տասնօրյակում ռուբլու թուլացման ֆոնին գնային քաղաքականության փոփոխություններ են տեղի ունեցել 23 արտադրողների մոտ։ Էապես բարձրացել են բազմաթիվ մոդելների և կոմպլեկտավորումների գները, իսկ շատ ընկերություններ բարձրացրել են գրեթե ողջ մոդելային շարքի գները, նշվում է «Ավտոստատ» վերլուծական գործակալության հետազոտության մեջ։–0–