Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Երևան–Բաթումի–Երևան երթուղու տոմսերն արդեն վաճառվում են

27.05.2014, 15:00
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մեկնարկել է Երևան–Բաթումի–Երևան երթուղով «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը։ Ֆիրմային գնացքը կսկսի գործել նշված երթուղով ամեն օր հունիսի 15–ից` մեկնելով Երևանից 15։30–ին, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն մեկնարկել է Երևան–Բաթումի–Երևան երթուղով «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը։ Ֆիրմային գնացքը կսկսի գործել նշված երթուղով ամեն օր հունիսի 15–ից` մեկնելով Երևանից 15։30–ին, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Տոմսեր կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններից, ինչպես նաև առցանց` ընկերության www.ukzhd.am կայքից։  

Երևանից Բաթումի «Արմենիա» ֆիրմային գնացքի ճանապարհում եղած ժամանակը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը` 15 ժամ 40 րոպե։

Նախորդ տարվա համեմատ, ՀԿԵ գնային քաղաքականությունն էական փոփոխություններ չի կրել։

Ֆիրմային գնացքի վագոններն ամբողջովին համապատասխանում են անվտանգության տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին։ Բարձր հարմարավետության կուպեներում և երկտեղանոց կուպեներում տրամադրվում է անվճար Wi-Fi կապ։

ՀԿԵ վիճակագրական տվյալների համաձայն, 2008 թվականի համեմատ 2013 թվականին գնացքով երթևեկած ուղևորների թիվն աճել է 532 տոկոսով` 8.6 հազարից մինչև 46 հազար։

Ապրիլին Համագործակցության անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի Երևան–Բաթումի հաղորդակցմամբ միջազգային գնացքին շնորհել է «Արմենիա» անվանում և «ֆիրմային» կարգ։  

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--