Տեղեկատվության բացահայտումը կապիտալի շուկայի զարգացման կարևոր պայմաններից մեկն է․ Էկոնոմիկայի նախարարություն
«Ներդրողների կողմից ռիսկերի պատշաճ գնահատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է բավարար, հասկանալի և համադրելի տեղեկատվություն ընկերությունների գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ։ Այդ տեսանկյունից տեղեկատվության որակը և հասանելիությունն անմիջական ազդեցություն ունեն շուկայի նկատմամբ վստահության ձևավորման վրա», – ասել է նա։
Միաժամանակ Զաքարյանի խոսքով, կարևոր է, որ նման պահանջները ձևավորվեն համաչափ և կիրառելի կերպով՝ ապահովելով ինչպես տեղեկատվության բավարար մակարդակ, այնպես էլ շուկա մուտքի գործընթացի գործնական իրագործելիությունը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կոնկրետ միջոցներ կարող էին միաժամանակ պարզեցնել ընկերությունների մուտքը պարտատոմսերի շուկա, և միևնույն ժամանակ ապահովել ներդրողներին էմիտենտների մասին ավելի ամբողջական, կանոնավոր և համադրելի տեղեկատվությամբ՝ վարչության պետը պարզաբանել է, որ այս ուղղությամբ նույնպես քննարկվում են տարբեր տարբերակներ՝ ընթացակարգերի պարզեցում, տեղեկատվության ստանդարտացում, թվայնացում, ինչպես նաև շուկայի մասնակիցների կարողությունների զարգացում։
Մարտի 17-ին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը պլանավորում է խստացնել տեղեկատվության բացահայտման կամ թողարկողների ֆինանսական ցուցանիշների նկատմամբ պահանջները՝ շուկայի համար այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով, հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տեղեկատվությանը ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին:
2025 թվականի դեկտեմբերին ԿԲ նախագահը նշել էր, որ Հայաստանում ֆինանսական և ոչ ֆինանսական կառույցների կողմից թողարկված պարտատոմսերի ծավալը գերազանցում է 700 միլիարդ դրամը, ինչը փոքր-ինչ գերազանցում է պլանավորված ցուցանիշները:
Գալստյանն ասել է, որ իրական հատվածի գործընկերների կողմից թողարկվող պարտատոմսերի գծով լևերիջի գործակիցը (վարկային ծանրաբեռնվածության աստիճանը – խմբ.) բավականին բարձր է՝ մոտ 17–19%: Նրա խոսքով՝ ներդրողները պետք է լինեն զգոն և ավելի ուշադիր նայեն որոշակի ֆինանսական ցուցանիշների, քանի որ լևերիջը ենթադրում է որոշակի ռիսկ:
Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։