Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Սպայկա»–ն Ամերիաբանկի հետ գործակցության 10 տարիների ընթացքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում

04.03.2019, 21:07
Սպայկա» ընկերությունը 10 տարիների ընթացքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում։
 «Սպայկա»–ն Ամերիաբանկի հետ գործակցության 10 տարիների ընթացքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «Սպայկա» ընկերությունը 10 տարիների ընթացքում 300 մլն դոլար է ներդրել Հայաստանի տնտեսությունում։ Այդ տարիներին նրա գլխավոր գործընկերն Ամերիաբանկն էր։ Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Դա այն բանկն է, որն ամենասկզբից հավատաց մեր ծրագրերին։ Մենք ստացել էինք նախագծային ֆինանսավորում, որն արտառոց է Հայաստանի համար, և դրա շնորհիվ ընկերությունը սկզբնական փուլում կարողացավ ապահովել արագ աճ։ Այսօրվա դրությամբմենք շարունակում ենք սերտորեն աշխատել Ամերիաբանկի հետ»,– ասաց «Սպայկա» ընկերության փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։


Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքնրով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

«Սպայկա» հայկական առաջադար բեռնափոխադրող ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, զբաղվում է Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա մրգերի և բանջարեղենի արտահանմամբ 2007 թվականից։ Ընկերության գործունեության հիմնական ոլորտներից է փաթեթների, այդ թվում` փրփրացված պոլիստիրոլից արկղերի և պալետների արտադրությունը։ -0-