Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Շուվալով. «Գազպրոմի» խնդրով հետաքննությունը հումքի գներն իջեցնելու փորձ է

31.10.2012, 12:27
ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կարծում է, որ հակամենաշնորհային հետաքննությունը, որը նախաձեռնել է Եվրահանձնաժողովը «Գազպրոմի» նկատմամբ, մեկ նպատակ ունի՝ իջեցնել հումքի գները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը կարծում է, որ հակամենաշնորհային հետաքննությունը, որը նախաձեռնել է Եվրահանձնաժողովը «Գազպրոմի» նկատմամբ, մեկ նպատակ ունի՝ իջեցնել հումքի գները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այդ բոլոր գործողությունները ձեռնարկվում են մեկ նպատակով, որպեսզի ստիպեն «Գազպրոմին» ամեն կերպ իջեցնել մատակարարվող հումքի գները»,- ասել է Շուվալովը Euronews հեռուստաընկերությանը:

Առաջին փոխվարչապետն ավելացրել է նաև, որ «եթե հասնեն գազի շատ ցածր գնի, հետո արդյունահանումը կսկսի կրճատվել, ինչը հետագայում կնշանակի այդ հումքի գների կտրուկ բարձրացում»:

Հոլդինգի կողմից գազի մատակարարումներն իրականացվում են երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, որոնց պայմանները համաձայնեցվել են սպառողների հետ: Բացի այդ, «Գազպրոմը» նշում է, որ Եվրոպայում իր մասնաբաժինը ներկայումս մեկ երրորդից պակաս է, հետևաբար, որևէ մենաշնորհի մասին խոսք լինել չի կարող: --0--