Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ռուսական ընկերությունների դեմ գործղությունները հարցականի տակ կդնեն ՌԴ–ում հայկական բիզզնեսի աշխատանքի հարցը․ ՌԴ փոխվարչապետ

Այսօր, 15:08
Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալի լինելու մասին խոսակցությունները հարցականի տակ կդնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Ռուսական ընկերությունների դեմ գործղությունները հարցականի տակ կդնեն ՌԴ–ում հայկական բիզզնեսի աշխատանքի հարցը․ ՌԴ փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալի լինելու մասին խոսակցությունները հարցականի տակ կդնեն Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի հարցը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Իրականությունն այնպիսին է, որ հայկական երկաթուղուն, եթե այն պահպանվի, վիճակված է մնալ սեփական տնտեսության կարիքները սպասարկող ճանապարհ, որի իրական հեռանկարները կապված են ԵԱՏՄ-ի հետ։ Մեր շահը կայանում է Հայաստանի, ինչպես և տարածաշրջանի բոլոր պետությունների հետ առևտրի ընդլայնման մեջ, բայց եթե մեզ ասում են, որ ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում չի համապատասխանում Հայաստանի շահերին, ապա, ելնելով փոխադարձության սկզբունքից, արդարացի կլինի հարցնել՝ եթե ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող ներկա գտնվել և գումար վաստակել Հայաստանում, ապա ինչո՞ւ հայկական ընկերություններն ու գործարարները կարող են ներկա գտնվել և գումար վաստակել Ռուսաստանում»,- նշել է նա։

Օվերչուկն ընդգծել է, որ արտաքին տնտեսական կապերը «երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ» են։ «Առանց փոխադարձ առևտրի բեռների շարժ չի լինում, և հայկական երկաթուղու ծանրաբեռնվածությունը նույնպես կախված է դրանից։ Ռուսաստանում գործունեություն ծավալող հայկական բիզնեսը պետք է ուշադրություն դարձնի սրան։ Չէ՞ որ մեզ մոտ համարում են, որ հարցը դրված է հենց այդ հարթությունում, և այդ մասին պետք է բաց խոսել»,- մատնանշել է ՌԴ փոխվարչապետը։