Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության. ՍԱՏՄ

10.09.2025, 15:25
Եվս 11 կազմակերպության  տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր
ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել  ևս 11 կազմակերպության. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր է տրվել ևս 11 կազմակերպության։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Հայաստանի ծաղիկ արտադրող ընկերությունների ջերմոցային տնտեսություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների անցկացման արդյունքում ևս 11 կազմակերպության (մոտ 10 հեկտար) տրվել է ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր:

Այսպիսով, արդեն 32 կազմակերպության (մոտ 95 հեկտար) թույլատրվել է ծաղկի արտահանումը այդ երկիր:

Առաջիկայում կտրամադրվեն արտահանման նոր արտոնագրեր նոր կազմակերպությունների։

Միաժամանակ, ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ, «համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» N 318 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթի, բեռի նշանակման վայրերում բեռները ենթակա են կարանտինային բուսասանիտարական հսկողության. ըստ այդմ՝ ՌԴ ձեր գործընկերները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ մեկ աշխատանքային օրվա ընթացքում «Ռոսսելխոզնադզորին»-ին տեղեկացնել նշանակման վայր բեռի ժամանման մասին, որպեսզի իրենց աշխատակիցները հնարավորություն ունենան բեռի ժամանման վայրում իրականացնել կարանտինային բուսասանիտարական վերահսկողություն»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ծաղիկ արտադրող 47 կազմակերպություն (105,4 հեկտար), որոնցից 21-ը (85,7 հեկտար) ստացել են ՌԴ ծաղիկ արտահանելու արտոնագիր։

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով նրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությունների մասին։

ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն են առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով խնդրին լուծում տալ։

Լուրեր էին տարածվել նաև, որ ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառ է նաև այն, որ ծաղիկներ արտահանողները ծաղիկներ են ներմուծում այլ երկրներից Հայաստան, ապա վերաարտահանում դրանք Ռուսաստան։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է այդ լուրերը։

Armstat-ի տվյալներով՝ 2025 թ.-ի առաջին կեսին Հայաստանում աճեցվել է 110.3 մլն հատ ծաղիկ, ինչը 50.5%-ով ավելի է, 2024 թ.-ի առաջին կեսի ցուցանիշների համեմատությամբ։