Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել

29.07.2024, 14:50
Converse Mobile-ում արդեն հնարավոր է փոխել քարտի PIN կոդը
PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ վճարային քարտի PIN կոդը փոխելու կարիք են ունենում. ոմանք մոռանում են գործող կոդը, մյուսներն էլ անհանգստանում են, որ այն հասանելի է դարձել ուրիշների: Այս մտահոգությունը անհիմն չէ, նշվում է Կոնվերս Բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2023թ.-ին՝ 2021թ.-ի համեմատ, կիբերհանցագործությունների դեպքերն աճել են երկու անգամ: Հանցագործությունների զգալի մասը բաժին է ընկել բանկային քարտերով խարդախություններին. մարդիկ գումար են կորցրել, քանի որ նրանց քարտի տվյալները ինչ-ինչ պատճառներով հասանելի են դարձել երրորդ անձանց:

Ֆինանսների անվտանգության տեսանկյունից անչափ կարևոր է, որ քարտապանները, անհրաժեշտության դեպքում, կարողանան արագ հասանելիություն ստանալ քարտի PIN կոդի փոփոխման գործիքակազմին:

Converse Mobile-ում արդեն հնարավոր է փոխել քարտի PIN կոդը

Կոնվերս Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել թվային տիրույթում բանկային լավագույն փորձառությունը, այդ թվում՝ ապահովել վճարային քարտերի օգտագործման առավելագույն հարմարավետություն:

Հաշվի առնելով հաճախորդների զարգացող կարիքները, Կոնվերս Բանկը Մոբայլ հավելվածում ներդրել է նորարարական հնարավորություն: Այսուհետ քարտի PIN կոդը փոխելու համար Բանկ այցելելու կամ բանկոմատներին մոտենալու կարիք չկա, բավարար է.

-        Մուտք գործել Converse Mobile

-        Ընտրել քարտը

-        Մուտք գործել «Սահմանել PIN կոդ»

-        Մուտքագրել նոր PIN կոդ

-        Հաստատել

Մի քանի վայրկյան, մի քանի հպում, և Դուք կարող եք ոչ միայն փոխել քարտի PIN կոդը, այլև ակտիվացնել նոր ստացած կամ վերաթողարկված քարտը՝ սահմանելով PIN կոդ, ինչը նորություն է հայկական շուկայում:

Converse Mobile-ը վճարային քարտեր պատվիրելու և կառավարելու հարմարավետ ու անվտանգ հարթակ է

Ակտիվացնելով Converse Mobile հավելվածը՝ Դուք կարող եք անվտանգ միջավայրում.

- Պատվիրել տարբեր արժույթներով վճարային քարտեր, այդ թվում՝ թվային քարտեր

- Ակտիվացնել քարտերը

- Կատարել քարտային գործարքներ

- Կառավարել Visa քարտերով բաժանորդագրությունները

- Գործարքների արդյունքում կուտակել Կոնվերս միավորներ և փոխանակել նվերներով 

Քարտերի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: