Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Orange Armenia-ի եկամուտները 2013 թ. ինը ամսում աճել են 17%-ով` հասնելով 17 մլրդ. 124 մլն. դրամի

07.11.2013, 15:25
Orange Armenia-ի  եկամուտները 2013 թ. ինը ամսում աճել են 17%-ով, նախորդ տարվ նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել են 17 մլրդ. 124 մլն. դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Orange Armenia-ի տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange Armenia-ի  եկամուտները 2013 թ. ինը ամսում աճել են 17%-ով` հասնելով 17 մլրդ. 124 մլն. դրամի
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia-ի  եկամուտները 2013 թ. ինը ամսում աճել են 17%-ով, նախորդ տարվ նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել են 17 մլրդ. 124 մլն. դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Orange Armenia-ի տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

«2012-ի նոյեմբերից մենք եկամտաբեր ընկերություն դարձանք, ինչը դրական է։ Սակայն առայժմ մեր շահույթը թույլ չի տալիս ապահովել ներդրումների պատշաճ ծավալ, և մենք պետք է ակտիվ աշխատենք, որպեսզի 2014-ին ծածկենք ցանցի զարգացման մեր ծախսերը սեփական եկամտի հաշվին», - ասաց Ժելիբտերը։

Նա նման միտումը դրական անվանեց, հատկապես շուկայի` տարեկան 4-5% զարգացման համատեքստում` ընդգծելով, որ ընկերությունը եռակի շատ է աճ ապահովել, քան բջջային կապի զարգացման միջին ցուցանիշն է։

Նա միաժամանակ ընդգծեց, որ 2013 թվականի երրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կազմել է 6.1 մլրդ դրամից մի փոքր ավելի։

«Ինչ վերաբերում է միտումներին, ապա բիզնեսի ուղղվածությունից ելնելով` մենք զարգացման տարբեր բնութագիր ունենք։ Օրինակ, կանխավճարային համակարգում բաժանորդների աճի մեծ թիվ չկա, և զարգացումը հիմնականում հիմնված է մեր բաժանորդների կողմից օգտագործվող տրաֆիկի ավելացման վրա, իսկ հետվճարային փաթեթներով և ինտերնետ–ծառայություններով մեր ավելացումը կատարվում է հիմնականում բաժանորդների աճի հաշվին,– ասել է Ժելիբտերը։

Նրա խոսքով` բազմաթիվ բաժանորդներ նախընտրում են անցնել հետվճարային սակագնային փաթեթների` ծառայությունների փաթեթի և արտոնյալ պայմանների տրամադրման հաշվին։

Բացի այդ, ընկերությունն առայժմ միակն է շուկայում, որ սուբսիդավորված հեռախոս կամ սմարթֆոն է տրամադրում 1 կամ երկու տարվա սակագնային հետվճարային փաթեթների գրանցման դեպքում։

Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 95 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–